Լոռիում ամուսինը մեղադրվում է կնոջը դանակահարելու մեջ. գործն ուղարկվեց դատարան
Լոռու մարզում ամուսնու կողմից կնոջը դանակահարելու գործն ուղարկվել է դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրը 2017թ. հոկտեմբերի 13-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է կնոջ հետ եւ դանակով հարվածել նրան՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա հսկողության տակ է գտնվում:
Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: