Լոռիում բռնաբարության և սպանության դեպքով կասկածյալը խոստովանել է
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռիում դաժան սպանության դեպքով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել:
Մեր տեղեկություններով՝ 56-ամյա կնոջ ազգականը, ով դեպքից հետո ձերբակալվել է, մանրամասն ցուցմունք է տվել:
23-ամյա երիտասարդը խոստովանել է , թե ինչպես է գնացել կնոջ տուն, ինչպես նրան սպանել, ապա նաև պատմել է, թե սպանությունից հետո ինչ գործողություններ է կատարել նրա հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երիտասարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ գնացել է կնոջ տուն, ցանկացել է վերջինս հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ դաժան բռնության է ենթարկել նրան ու սպանել:
Մեր տեղեկություններով՝ կինը բռնության ենթարկվելուց հետո բռնաբարվել է, իսկ հետքերը թաքցնելու համար երիտասարդը հրկիզել է անկողին ու հեռացել: Կնոջ դին այրվածքներով հայտնաբերվել է մահճակալի վրա:
Քննական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: