Լոռու մարզպետի որդու վրա կրակելու գործով կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ Լ.Նալբանդյանը նշված վնասվածքն ստացել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Կ.Երիցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է: