Լոռու մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. 5 անձ հոսպիտալացվել է
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, փետրվարի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած ՎԱԶ 21 010 մակնիշի 6093 GX համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով վարորդ Դ․Դավթյանն ու նրա ուղևորներ․ Վանաձոր քաղաքի բնակիչներ 21-ամյա Թամարա Մելքոնյանը, 50-ամյա Արթուր Սարգսյանը, 27-ամյա Գայանե Մկրտումյանը և 35-ամյա Արտեմ Ղուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
