Լոռու փոխմարզպետի աշխատանքային օրը՝ կիսադատարկ աշխատասենյակում
Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է աշխատանքային առաջին օրը: Պաշտոնյան նաեւ լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ Ղուկասյանի սենյակը կիսադատարկ է:
«Վերջապես ժամանակ ունեցա և, եթե հետաքրքիր է պատմեմ մի փոքր աշխատանքային օրվա մասին: Ձեր հետաքրքրող հարցը, գույքի հետ կապված, արդեն լուծում է գտել: Չնայած ինձ ճանաչողները գիտեն, որ հարցը ամենևին էլ այն չէր, որ ես սեփական գույք չէի կարող տեղադրել իմ աշխատասենյակում, մեկ անգամ ևս ասեմ, որ հարցը վերաբերմունքն էր և որոշ անձանց աշխատանքային պարտականությունները պատշաճ ձևով չկատարելը:Եվ հետայսու ևս ցանկացած անօրինական կամ բարձիթողի երևույթի հանդիպելիս պատրաստվում եմ ձեզ տեղյակ պահել:
Հիմա ավելի կարևոր բաների մասին.
1. Հանդիպել եմ գազի բալոններ արտադրել պատրաստվող իրանական ընկերության ներկայացուցիչների հետ:Իրենք ունեցել են որոշակի անհանգստություն մաքսային և հարկային մարմինների հետ կապված:Մոտ օրերս պատրաստվում են ներկրել 18,000,000 եվրո արժողության սարքավորումների առաջին խմբաքանակը:Կապ եմ հաստատել համապատասխան մարմնի ներկայացուցիչի հետ և փոխանցել տվյալներ; Սակայն ինչպես ես գիտեմ և դուք նույնպես վստահ եմ ոչ մի խնդիր չի կարող այլևս առաջանալ մաքսային և հարկային մարմինների հետ օրինականության շրջանակներում:
2. Այցելել եմ Վանձորի նորակառույց բժշկական կենտրոն և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեղմ ասած շատ տպավորված եմ: Կան որոշակի խնդիրներ փաստաթղթային հարցերի և լիցենզիայի հետ կապված, որը պարտավորվել եմ փոխանցել առողջապահության նախարարին և, վստահ եմ, որ մոտ ժամանակներս կունենաք արդեն գործող ժամանակից և հագեցած բուժկենտրոն, որը շատ մեծ ներուժ ունի մեր մարզի և հարակից մարզերի բնակչության սպասարկման համար:Նկարները կտեղադրեմ մի փոքր ուշ »:
Նշենք, որ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետին տեղակալի պաշտոնում նշանակվել է հունիսի 22-ին: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամ է:
