Լրագրողի անասելի հրճվանքն ու պարտքերի տակ կորացած երկիրը
Լրատվական թողարկում եմ նայում, լրագրողն անասելի հրճվանքով պատմում է, որ մեր Եվրոբոնդերն արագ սպառվել են միջազգային շուկայում։ Մեր արտաքին պարտքն աճել է 700 մլն դոլարով՝հասնելով 4,5 մլրդ դոլարի և կազմել Համախառն ներքին արդյունքի 45% ը։ Իրոք, ուրախանալու առիթ է։ Հավանաբար ուրախությունից կուրացած լրագրողի մտքով չի էլ անցնում հարց բարձրացնել,որ զարգացման ծրագրի համար է վերցվել նման հսկայական պարտքը, որի տոկոսները բոլորիս, այդ թվում տվյալ լրագրողի ու իր երեխաների ուսերին է լինելու։ Իսկ գուցե ընդհանրապես ներդրումային ծրագիր չկա և Եվրոբոնդերն վաճառել ենք ռուսական 500 մլն պարտքի տոկոսների տակից դուրս գալու համար՞։ Հրճվելու բան կա՞, երբ երկիրը պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտքի տոկոսները փակելու համար։ Իմիջայլոց, ո՞ր զարգացման ծրագրի վրա է ծախսվել ռուսական վարկը։ Ասում են պետական գաղտնիք է:
Պետրոս Ղազարյանի ֆեսբուքյան էջից:
