Լրագրողի բողոքը Վերքննիչ դատարանում է. «Չորրորդ Իշխանություն»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել լրագրող Անի Գևորգյանի բողոքը, որի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ լրագրողը բողոքում է ոստիկանների կողմից իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն հործադրելու վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճելու դեմ:
Առաջին ատյանի դատարանն այս որոշումը չէր վերացրել, և լրագրողը դիմել է վերաքննիչ դատարան:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` 04.11.2014թ. համարում:
