«Լրագրողներից ինչքան հեռու, էնքան Աստծուն մոտ».Վարդան Ղուկասյան
Մարտի 9-ին Գյումրիում դանակահարվել ու հիվանդանոց էր տեղափոխվել 1972 թվականին ծնված տղամարդ, որը, ըստ լուրերի, քաղաքային սուպերմարկետի աշխատակից է։ Իսկ, վերջինիս դանակահարողը, ըստ մամուլում տեղ գտած լուրերի` ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսն է, որն էլ, ըստ նույն լուրերի փախած է:
Որքանով է վերոհիշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը,Fnews.am-ը փորձեցի կապվել անձամբ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ. ով լրիվ իր ոճի մեջ էր, ինչպես միշտ:
- Բարեւ Ձեզ պարոն Ղուկասյան:
- Բարեւ, ո՞վ է:
- Լրագրող է Ձեզ հետ խոսողը, ուզում էինք իմանալ...
- Լավ, լավ հասկացա, պարոն Ղուկասյանը տուտ պրիչյոմ:
- Ասում են…
- Ձեր լրագրողներից ինչքան հեռու, էնքան Աստծուն մոտ....
