Լրագրողներն ինձ կկարոտեն, բայց ոչ երկար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կլքի նախարարի պաշտոնը՝ հանձնելով այն ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, թե իր կարծիքով լրագրողներն իրեն կկարոտեն, բայց ոչ երկար: Հարցին, թե ինչ ժառանգություն է թողնում հաջորդ նախարարին, Արմեն Աշոտյանը չպատասխանեց. «Եթե ես ուզենամ այդ հարցի հետ կապված տեսակետ հայտնեմ, ես դա կանեմ, շնորհակալություն հնարավորության համար»:
