ԼՌՈՒԹՅՈՒՆ Է... Կիսավեր ու քանդված հոգիներում լռություն է.ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՅՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ
ԼՌՈՒԹՅՈՒՆ Է...
Կիսավեր ու քանդված հոգիներում լռություն է, լռություն ու համակերպություն՝ մորթվելու գնացող գառան նման։ Եվ լռությունն առաջին անգամ վարակիչ է, ինչպես մոլեգնող համավարակը, որ հավետ լռեցնում է առանցն այդ էլ լռությանը համակերպված, բայց ապրել տենչացող հոգիներին... Միայն աղմկում են Եռաբլուրի խոնարհված դրոշները, որ բռնող ու բարձրացնող այլևս չունեն... Նրանք ծածանվում են իրենց բռնողների թանկ հողի վրա, նրանք չեն ընկել, նրանք կանգնած են հողի վրա և քամու դեմ պայքարելով՝ աղմկում են... Նրանք հատուցում և արդարություն են պահանջում իրենց տերերի համար և երազում են, որ հայտնվեն իրենց տերերի պես քաջ ու անվախ մարտիկներ, լուծեն նրանց վրեժն ու վերադարձնեն այն հողը, որի վրա թափվել է իրենց տերերի՝ քաջ հերոսների սրբացած արյունը։ Նրանք երազում են, որ մի օր իրենց ծածանեն օդում՝ որպես հաղթանակի խորհրդանիշ։
ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՅՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ