Լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին և ներկա նախագահների միջև. Հրապարակ
Մեր տեղեկություններով, լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին եւ ներկա նախագահների միջեւ: Այդ հակամարտությունը լուծելու համար Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո Արկադի Ղուկասյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, սակայն Ղուկասյանը հրաժարվել է, որովհետեւ ցանկանում է վերադառնալ ԼՂ` նախագահի «կարգավիճակով»: Իր հերթին ԼՂ նախագահ Բակո Սահակյանն առ ժամանակ առաջ իր մոտ է կանչել վարչապետ Արա Հարությունյանին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին եւ ասել, որ նրանցից մեկը կլինի ԼՂ նախագահ. Ղուկասյանի անունը չի շոշափվել: Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ Բակո Սահակյանի ընտրությունն այս երեքից ոչ մեկի վրա չի կանգնելու։
