Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շրջանում
ԱՍԵԿՈՍԵ
Շրջանառվող լուրերի համաձայն, այս օրերին լուրջ աժիոտաժ է տիրում ՀՀ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք Ոստիկանության շարքերը լքած մի շարք կարկառունների շրջանակում: Ըստ նույն լուրերի, խոսվում է այն մասին, որ այդ կադրերից շատ-շատերը նեղ շրջանակում բարձրաձայնել են, որ չեն բացառում իրենց վերադարձը՝ համակարգ:
Նշենք, որ այդ համատեքստում այնպիսի անունների մասին է խոսք գնում, որ նրանց վերադարձը ոստիկանություն՝"սառը ցնցուղ" կլինի շատերի համար:
Հ. Գ Ի դեպ, համառ լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ ՀՀ նոր Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանդիպելու եւ նրա հետ "լեզու գտնելու" համար լուրջ հերթեր են գոյացել, ինչին ոստիկանապետ Օսիպյանը առանձնապես ուշադրություն չի դարձնում...
Այլ մանրամասների շուրջ՝ կխոսենք հաջորդիվ: