1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լոռիում 23-ամյա երիտասարդը խեղդամահ է արել հոգեկան հիվանդ բարեկամուհուն ու բռնաբարել

1in.am-ը գրում է .
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Մ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Արսենը մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքներում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Մ.-ն սպանել է իր բարեկամուհուն, ինչը զուգորդվել է վերջինիս բռնաբարությամբ:

2016 թվականի մայիսի 10-ին, գիշերվա ժամը 2-ին Արսեն Մ.-ն սեռական հարաբերություն ունենալու նպատակով  ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է իրենց գյուղում բնակվող բարեկամուհու՝ շիզոֆերնիայով տառապող Սուսաննա Գ.-ի տուն:

Ըստ մեղադրանքի՝ Արսենն առաջարկել ու փորձել է Սուսաննայի հետ սեռական հարաբերություն ունենալ: Նա շոյել է անկողնում պառկած աղջկա հետույքը: Սուսաննան կտրականապես մերժել է, սպառնացել է, թե կդիմի ոստիկանություն:

Արսեն Մ.-ն, առաջադրված մեղադրանքի համաձայն, նախ ապտակել է Սուսաննային, հետո կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել է ձեռքերը, սրբիչով փակել է շնչուղիները՝ խեղդամահ է արել ու նաև սեռական հարաբերություն է ունեցել Սուսաննայի հետ՝ զգալով, որ նա անշարժացել է:

Այնուհետև, իր արարքի հետքերը թաքցնելու նպատակով Արսեն Մ.-ն մասամբ այրել է Սուսաննայի դիակն ու անկողնային պարագաները:

Տուժող Սուսաննային բռնաբարությամբ զուգորդված սպանելու համար առաջադրված մեղադրանքում Արսեն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ:

Դատարանում Արսենը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա հայտնել է, թե ալկոհոլային հարբածության պատճառով չի հասկացել ու չի գիտակցել իր գործողությունները: Եթե հասկանար, այդպիսի բան չէր անի:

Նախաքննական ցուցմունքում Արսենը հայտնել է, թե շուրջ մեկ տարի առաջ բաժանվել էր իր փաստական կնոջից՝ միմյանց չեն հասկացել: Իսկ Սուսաննան իր հոր հորաքրոջ աղջիկն էր: Նա հոգեկան հիվանդություն ուներ, բժշկի կողմից նշանակված դեղեր էր խմում:

Սուսաննան մենակ էր ապրում, ինքը գնում-գալիս էր նրա տուն, հետևում էր, որ դեղերը խմի, իր փաստական կնոջ հետ էլ որոշ ժամանակ ապրել է Սուսաննայի տանը:

2016 թվականի մայիսի 9-ին ինքը հարևանի տանը փայտ է ջարդել ու ոգելից խմիչք է օգտագործել: Գիշերը տանը հեռուստացույց է դիտել, ժամը 1-2-ի սահմաններում իր մոտ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն է առաջացել:

Վեր է կացել ու գնացել է Սուսաննայի տուն: Հրել-բացել է տան դուռը:

Սուսաննան անկողնում պառկած էր: Ինքը նստել է նրա մահճակալին, հարցրել է, թե ոնց է: Նա ասել է, թե լավ է, բայց չի հասկանում, թե այդ ուշ ժամին ինքն ինչու է եկել: Ինքն ասել է, թե անհանգստանալու կարիք չկա: Ծխել է, նորից նստել է Սուսաննայի մահճակալին, ձեռքը տարել է վերմակի տակ ու շոյել է նրա հետույքը:

Սուսաննան մի կողմ է քաշվել ու իրեն սեռական հայհոյանք է տվել: Ինքը դրանից զայրացել ու նրան մեկ անգամ ապտակել է: Սուսաննան սկսել է գոռգոռալ:

Ինքը գիտեր՝ նրա տանը ինչը որտեղ է դրված: Պահարանի դարակից «սկոչ» է հանել, մոտեցել է Սուսաննային, ձախ ձեռքով սեղմել է նրա ձեռքերը ու բացած «սկոչով» փակել է նրա բերանը, որպեսզի չգոռա:

Այնուհետև մահճակալի գլխավերևում գտնվող կապույտ ծաղկավոր խալաթով կապել է նրա ձեռքերը, ոտքերի մոտ ընկած սրբիչը դրել է նրա բերանին և ուժեղ սեղմել է:

Տեսել է, որ Սուսաննան չի շարժվում, սրբիչը հետ է քաշել ու նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Ավարտելով՝ պոկել է բերանը փակող կպչուն ժապավենը, քանդել է խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը նախկին տեղն է դրել, դիակը շրջել է ու իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը: Վառել է նաև հարևան սենյակի անկողինը, որպեսզի ամբողջ տունը ու դիակն էլ հետը այրվեն:

Դուրս գալիս մաքրել է մուտքի դուռը՝ իր թողած մատնահետքերը մաքրելու նպատակով:

Գնացել է տուն: Որոշ ժամանակ մնալուց հետո անհանգստացել է, որոշել է վերադառնալ ու տեսնել, թե ինչ եղավ:

Սուսաննայի տանը մոտենալով՝ տեսել է՝ լույսը վառվում է, երևում է, որ տունը ծխով է լցված:

Որպեսզի իրեն չկասկածեն, զանգել է իր եղբորը, հետո օգնության է կանչել ընկերոջը: Նրանց ասել է, թե Սուսաննայի տան մոտով պատահական անցնում էր, տեսել է, որ ներսում ծուխ կա: Եղբոր ու ընկերոջ օգնությամբ սկսել է մարել հրդեհը: Եղբայրն ու ընկերը տեսել են Սուսաննայի դիակը՝ անկողնում կիսաայրված վիճակում: Զանգել են հրշեջ ծառայություն:

Երբ ոստիկանները դեպքի վայր են եկել, ինքը խոստովանել է, որ ինքն է սպանել Սուսաննային ու հրկիզել է նրա տունը:

Արսենը զղջացել է կատարածի համար, պնդել է, որ եթե խմած չլիներ, նման բան չէր անի:

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ մահը վրա է հասել խեղդամահության արդյունքում՝ շնչուղիները փակելու եղանակով:

Ըստ եզրակացության՝ տուժողի հետ սեռական հարաբերություն կարող էր լինել ինչպես մինչև մեխանիկական շնչահեղձությունը, այնպես էլ մեխանիկական շնչահեղձությունից հետո՝ դիակի հետ… Տուժողի սեռական օրգաններում հայտնաբերվել են սերմնաէակներ…

Արսեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Արսեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, և դատապարտվել է 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 10-ից:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan