1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել է դատավորների վեթինգի կառուցակարգի սկզբունքներ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել էդատավորների վեթինգի կառուցակարգի սկզբունքները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 «Հաշվի առնելով՝

  • Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը,
  • ներպետական դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունը,
  • արդարադատության համակարգի վերափոխման հասարակության ակնկալիքները,

Նպատակ ունենալով՝

  • բարձրացնել դատաիրավական ինստիտուտների նկատմամբ վստահությունը,
  • դատական իշխանության ինստիտուցիոնալ և կայուն զարգացման ընթացքն ապահովելը,

Հիմք ընդունելով՝

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ դրույթները՝

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն

 Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ու Մ   Է

Հայաստանի Հանրապետությունում դատավորների վեթինգի իրականացման կառուցակարգի հետևյալ սկզբունքները. 

Իրավունքի գերակայություն և օրինականություն

  1. Դատավորների վեթինգի ամբողջ գործընթացը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն»), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան։
  2. Դատավորների վեթինգի գործընթացը կարգավորող իրավական ակտը պետք է ունենա առնվազն օրենքի մակարդակ։ Եթե Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է կատարվեն նաև սահմանադրական փոփոխություններ:

Փոխզիջում

  1. Մինչ վեթինգի համար ընդունվելիք օրենսդրության ուժի մեջ մտնելը դատավորը կարող է ներկայացնել հրաժարականի դիմում։ Այդ դեպքում նա վեթինգի չի ենթարկվում։
  • Այս դրույթը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ անձին համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանցագործության հաղորդմամբ և/կամ քաղաքացիական հայցով համապատասխան մարմիններ դիմելու իրավունքից զրկելու համար։

Համակարգային մոտեցում

  1. Դատավորների վեթինգի գործընթացում պետք է բացառվեն դիպվածային և իրավիճակային լուծումները։ Վեթինգը չպետք է քաղաքականացվի, չպետք է թիրախավորի անհատներին` չպետք է դառնա այլախոհության դեմ պայքարի միջոց։ Վեթինգը պետք է իրականացվի անհատական պատասխանատվության սկզբունքի հիման վրա։ Այն ամբողջությամբ պետք է միտված լինի դատաիրավական բարեփոխումների ռազմավարական և երկարաժամկետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։
  2. Վեթինգի գործընթացը պետք է ֆինանսավորվի բացառապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
  3. Վեթինգը պետք է իրագործվի օրենքով սահմանված ժամկետում։ Գործընթացը պետք է ավարտվի օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում։ Այդ ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել մեկ անգամ՝ մինչև ևս 6 ամսով։

Դատարանների աշխատանքի բնականոն գործընթացի խաթարման անթույլատրելիություն

  1. Դատավորների վեթինգի գործընթացը չպետք է խաթարի դատարանների գործունեությունը, խախտի գործերի քննության դատավարական ժամկետները, դատավարության մասնակիցների իրավունքները։
  • Դատական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար, դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում` մինչև վերանշանակվելը կամ մինչև նրանց պաշտոններում նոր անձանց նշանակումը:

Անկախ և արհեստավարժ մարմին

  1. Վեթինգի և բողոքարկման վարույթները պետք է բացարձակապես զուրկ լինեն որևէ քաղաքական տարրից։ Վեթինգը պետք է իրականացվի դատավորների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ծագման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև դատավորների բարեվարքությունն ուսումնասիրող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ վեթինգի հանձնաժողովի (այսուհետ «Վեթինգի հանձնաժողով») կողմից։
    • Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն բացառապես ապաքաղաքական, բարձրագույն կրթություն ունեցող, մասնագիտական բարձր որակներ ունեցող ևհանրային բարձր վստահություն վայելող անձիք, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներիներկայացուցիչներ։ Հանձնաժողովում ընդգրկվում են իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաև խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված մեկական անձիք՝ սույն կետում հռչակված սկզբունքներին համապատասխան։
    • Հանձնաժողովի կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն իրավաբաններ, տնտեսագետներ և խնդրո առարկա ոլորտին առնչվող այլ մասնագետներ։
    • Հանձնաժողովի անդամները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
  2. Եթե Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամներից որևէ մեկը`
  • անձնական սերտ հարաբերություններ կամ խնդիր ունի կամ երբևէ ունեցել է վեթինգի ենթարկվող դատավորի հետ,
  • կամ այդ անդամի կամ նրա մերձավորի քրեական, քաղաքացիական կամ վարչական գործը քննվել կամ քննվում է վեթինգի ենթարկվող դատավորի մոտ՝ անկախ այդ գործի ելքից,
  • կամ վեթինգի ենթարկվող դատավորը հանձնաժողովի անդամի մերձավոր ազգականն է,

ապա հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում այդ դատավորի համապատասխանաբար վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը։

  • Սույն կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է գրավոր հայտարարություն վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը մասնակցելուց հրաժարման հիմքերի մասին, որը կցվում է գործին։ 

Իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում

  1. Անհրաժեշտության դեպքում վեթինգի ենթարկվող դատավորը կարող է օգտվել փաստաբանի կամ այլ անձի ծառայություններից՝ վեթինգի գործընթացքում իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար։

Բողոքարկման արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում

  1. Վեթինգի ենթարկված դատավորը պետք է իրավունք ունենա բողոքարկելու Վեթինգի հանձնաժողովի որոշում(ներ)ը մասնակի կամ ամբողջությամբ՝ Վեթինգի հանձնաժողովի որոշումները վերանայող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ հանձնաժողովում (այսուհետ՝ «Բողոքարկման հանձնաժողով»)։
  • Բողոքարկման հանձնաժողովում չպետք է ընդգրկված լինի Վեթինգի հանձնաժողովիորևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին ներկայացուցիչ։
  • Բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է Վեթինգի հանձնաժողովի կազմավորման համար սույն փաստաթղթով հռչակված սկզբունքներին համապատասխան։
  • Վեթինգի հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել միայն դատավորի կողմից՝ միայն իր համար անբարենպաստ մասով։

Անմեղության կանխավարկած

  1. Վեթինգի ենթարկվող դատավորը պետք է հնարավորություն ունենա բացահայտելու դատավորի պաշտոնն ստանձնելու պահից սկսած իր ունեցվածքի՝ գույքի և եկամուտների ձեռքբերման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև բարեվարքության միջազգայորեն ընդունված չափանիշների խախտման վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքները։
  • Վեթինգի ենթարկվող դատավորին անհատույց տրամադրվում են իր գործի բոլոր նյութերի պատշաճ որակի օրինակները՝ իր գործի քննությունից առնվազն 15 օրացույցային օր առաջ։
  1. Չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ վեթինգի ենթարկվող դատավորի։

Արժանապատվության իրավունքի հարգում

  1. Վեթինգի ենթակա են անձանց գույքն ու եկամուտները, ինչպես նաև բարեվարքությունը, սակայն ոչ մասնագիտական որակները։Բարեվարքության չափորոշիչները պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
  • Վեթինգի ենթակա չեն դատավորի կողմից կայացված ակտերը, մասնագիտականորակները։ Դրանց վերաբերյալ հանձնաժողովը չի կարող հարց բարձրացնել քննությանընթացքում։
  • Այնուամենայնիվ, եթե օրենքի ընդունման արդյունքում որոշում կայացվի, որ վեթինիգի ենթարկվում են նաև մասնագիտական որակները, ապա մասնագիտական որակների ստուգման համար քննությունը պետք է կատարվի տեխնիկական միջոցների կիրառմամբ թեստավորման միջոցով՝ իսպառ բացառելով մարդկային գործոնը։ Ընդ որում, վեթինգի են ենթակա բացառապես իրավական ոլորտի մասնագիտական կարողությունները՝ յուրաքանչյուր դատավորի մասնագիտացմանը համապատասխան։
  1. Ցանկացած դեպքում վեթինգի ենթարկվող դատավորի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքը պետք է հարգվի։
  • Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամն իրավունք չունի հոգեբանականճնշում գործադրելու կամ նվաստացնելու դատավորի անձը։ Հանձնաժողովի այն անդամը, ով սույն մասով նախատեսված արարք կատարելու փորձ կկատարի, պետք է զրկվիհանձնաժողովի անդամությունից։ 

Օրինականություն, հրապարակայնություն և անձնական տվյալներիպաշտպանություն

  1. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների որոշումները պետք է բխեն օրինականության սկզբունքից, պատճառաբանված և մանրամասն հիմնավորված լինեն, ինչպես նաև լինեն հրապարակային՝ չխախտելով անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջները։
  2. Հանձնաժողովի անդամների քվեարկությունը բաց է։

Քվորումի և որոշումների անցկացման բարձր շեմ, այլ ընթացակարգային դրույթներ

  1. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նիստերը պետք է համարվեն իրավազոր հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում։ Հանձնաժողովի նիստի ընթացքում դատավորին ուղղորդող հարց տալն արգելվում է։
  • Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նախագահ է ընտրվում համապատասխան հանձնաժողովի անդամների թվից՝ ինքնաառաջադրման սկզբունքով։ Հանձնաժողովի նախագահը նախագահում է հանձնաժողովի նիստերը և ապահովում հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը։
  • Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովները կարող են ունենալ հանձնաժողովի նիստերի նյութերը նախապատրաստող գործավար(ներ), ում վարձատրության չափը սահմանվում է համապատասխան իրավական ակտով։
  1. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովի անդամների ձայները հավասար բաշխվելու դեպքում ընդունված է համարվում դատավորի համար առավել բարենպաստ որոշումը։
  • Քվեարկել կարելի է միայն կողմ կամ դեմ։ Հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիքի իրավունք, որը հրապարակվում է համապատասխան որոշման հետ համատեղ։
  1. Դատավորների վեթինգի գործընթացը հաջողությամբ ավարտվելուց հետո վեթինգի պետք է ենթարկվեն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, այդ թվում՝ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձիք, դատախազները, քննիչները, հարկային, մաքսային և այլ մարմինների աշխատակիցները՝ սույն փաստաթղթվ սահմանված սկզբունքներին համապատասխան»։
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan