ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի ԱՄՆ-ի համար. Ջոն Բոլթոն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Ինչպես փոխանցում է minval.az-ը, այս մասին լրագրողներին Բաքվում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Վերջինս նշել է, որ այսօր Բաքվում պաշտոնատար անձանց հետ անցկացրած հանդիպումների ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
«Ես այստեղ եմ եկել, որպեսզի առավել հանգամանորեն ծանոթանամ խնդրին: ԱՄՆ-ն հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի:
