1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԼՂ խնդրի մասին Լավրովի հայտարարությունը ոչ թե մտահոգություն է, այլ սպառնալիք. քաղաքագետ

Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով Tert.am-ի հետ ավելի վաղ արված զրույցում նշել էր, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական պատերազմ է նախապատրաստում, ի պատասխան հարցի, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո, երբ նոր իրավիճակ է, սա ուժի մեջ մնում է, ասաց, որ հիմա սա առավել ակտուալ է ՌԴ-ի համար: Եվ ՌԴ-ն կփորձի ամեն կերպ «փակել» Իրանին, ինչի ամենալավ ճանապարհը պատերազմն է: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այնհայտարարությունը, որ Ռուսաստանն անգամ չի ցանկանում մտածել, որ ԼՂ հակամարտությունը թեժ փուլ կմտնի, նա ուղղակի սպառնալիք է համարում:

 

-Պարո՛ն Ենոքյան, հայտարարվեց, որ Լավրով-Նալբանդյան հանդիպման ժամանակ քննարկվել է  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցը: Կարելի՞ է վստահ լինել, որ Պուտինը կգա, և եթե գա, դա ի՞նչ կտա:


- Դրանում կարելի է վստահ լինել միայն այն ժամանակ, երբ Պուտինը գա, հասնի Երևան: Իսկ թե ինչ կտա, երևի դրանով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ փորձում է ցույց տալ դրական վերաբերմունք` ռեգիոնալ որոշակի հարցերում: Դրանք առաջին հերթին վերաբերում են հայ-իրանական հարաբերություններին, որովհետև Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո, Հայաստանը դառնում է շատ կարևոր գործոն այս ռեգիոնում և Ռուսաստանն ամեն գնով կփորձի փակել այդ գործոնը: Խոսքն առաջին հերթին էներգակիրների մասին է, որովհետև դրանց ճանապարհը հեշտացելն ամենևին Ռուսաստանի շահերից չի բխում:


-Ռուս փորձագետների մակարդակով արդեն մի քանի անգամ շեշտվել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա իրանական գազի համար տարանցիկ երկիր:


-Անկախության տարիներից սկսած Ռուսաստանի դերն այն է եղել, որ Հայաստանը փակի, Հայաստանը չկարողանա դառնալ տարանցիկ երկիր: Եվ Հայաստանի այս հրաշալի դիրքը լրիվ հակառակն օգտագործվի: Այսինքն` այն բլոկադայի մեջ լինի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ ինչպես գիտենք, հայ-իրանական սահմանն էլ ռուս սահմանապահներն են պահում:


-Բայց ինչ-որ մի բան Ռուսաստանի իշխանությունների կողմից թույլ կտրվի՞:


-Դա բանակցությունների արդյունքում կլինի, բանակցություններ, որտեղ Հայաստանը դեր էլ չի խաղա, որովհետև դրանք կլինեն բանակցություններ Իրանի և Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև:


-Ի՞նչը կարող է լինել առավելագույնը, որ ինչ-որ մի բան Հայաստանին կտրվի:


-Բանակցությունների արդյունքը ցույց կտա, բայց առավելագույնն այն է, ինչը որ ժամանակին ենթադրվում էր, որ կլինի. Հայաստանի տարածքով անցնող գազամուղ, հայ-իրանական երկաթգիծ, սահմանի վրա գործարան, սահմանի վրա էլեկտրակայան։ Այդ ծրագրերը կան, բայց մենք տեսնում ենք, որ դրանք ծրագրերից այն կողմ չեն անցնում:


-Ի դեպ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել էր, որ քննարկվում է ռուսական ռուբլով ՀՀ մտնող գազի վճարման հարցը: Սա կարո՞ղ է համարվել Հայաստանի համար արվող բարի կամքի ինչ-որ մի քայլ, քանի որ մինչ այս ասվում էր, որ դա հնարավոր չէ:


-Կարելի է դիտարկել, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ Ռուսաստանն ուզում է ավելի պոպուլյար վճարամիջոց դարձնել ռուբլին: Եվ այս առումով իրեն էլ ձեռնտու է որոշ գործարքներ անել ռուբլիով:


-Լավովի այն հայտարարությունը, որ մենք չէինք ցանկանա, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թեժանար, սա իրո՞ք մտահոգություն է, թե այլ տողատակեր ուներ:


-Սա ավելի շուտ սպառնալիք է, որի առաջին մասը, կարծես թե, պաշտոնական հաղորդագրությունում ասված չէ: Եվ ինչո՞ւ նրանք պետք է ցանկանային, կամ ո՞ր երկիրն է ցանկանում, որ լինի տաք հակամարտություն: Ժամանակակից քաղաքականության տրամաբանությունից դուրս է այս մասին հայտարարելը, դա նշանակում է, որ ներկայացվել են մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ Ռուսաստանի, կնպաստեն, որ հակամարտությունը թեժանա: Եվ կարծում եմ, որ այդ նախապայմանների թվում կարող են լինել և՛ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի վրա որոշ պահանջներ, և՛ Հայաստանի ռազմաբազային հետ կապված, և՛ Հայաստանի հարևանների հարաբերություններին առնչվող:


-Ձեր այն կանխատեսումը, որ Ռուսաստանը  այստեղ հայ-ադրբեջանական պատերազմ է նախապատրաստում, Իրանի շուրջ այս նոր իրավիճակով պայմանավորված` ակտուա՞լ է, թե՞ բան է փոխվել:

 


-Հիմա ավելի ակտուալ է դառնում, որովհետև հիմա ամեն գնով Ռուսաստանն ուզում է փակել Իրանը: Եվ այս պատերազմը կարող է լինել այդ մեթոդներից ամենակարևորը: Այսինքն` թույլ չտալ Իրանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Այն, ինչ այսքան ժամանակ արել է:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan