ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել․ Զախարովա
ԼՂՀ-ի ինքնալուծարումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի ստացել Ղարաբաղում գտնվող ՌԴ քաղաքացիներից հարցումներ՝ կապված չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) լուծարման հետ, սակայն օգնություն կտրամադրի, երբ դրանք ծագեն»,- նշել է Մարիա Զախարովան։
«Արտաքին գործերի նախարարությունը դեռ նման հարցումներ չի ստացել»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նա հավելել է, որ նրանք աջակցում են, երբ իրենց դիմում են։