ԼՂՀ-ի կողմից շնորհված շքանշանները ետ կվերադարձնեն. Հրապարակ
Բերձորի շեմին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների թվում հատկապես ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել «Նոյյան տապան» լրատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը, ում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երեկ նա արդեն դուրս էր գրվել, սակայն, ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի, «լրագրողն ուղեղի ցնցում է ստացել, գլխին 5 կար են դրել, ինչպես նաեւ չի կարողանում շարժել ձեռքը»: Հիմնադիր խորհրդարանի անդամները երեկ չեն բացառել, որ նմանատիպ երթ կրկին կիրականացնեն դեպի Արցախ, իսկ մինչ այդ «խորհրդարանի» անդամները որոշել են ետ վերադարձնել ԼՂՀ-ի կողմից շնորհված շքանշանները, առաջին քայլն արել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
