Լյուսի Հայրապետյան. «Ես ու Սոսը շատ հանկարծակի բաժանվեցինք» BlogNews
BlogNews-ը գրում է.
Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ով «Եղբայրներ», «Ֆուլ հաուս», «Կենտ զույգը» նախագծերում ներկայացել է նաև որպես դերասանուհի, երկար տարիներ է, ինչ ասպարեզում է։ Այժմ նա նկարչության է գնում, որպեսզի ապագայում ներկայանա որպես ոճաբան։ Վերջերս նշանված մանեքենուհին պատրաստվում է մեկնել երկրից, քանի որ սիրելին բնակվում է Լոնդոնում։
Մինչ այդ BlogNews.am-ը հետաքրքիր ու անկեղծ զրույց է ունեցել Լյուսիի հետ, որի շրջանակներում մանեքենուհին բացահայտել է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի բաժանման պատճառները։ Սոսի մասին խոսելիս Լյուսին չկարողացավ զսպել հուզմունքը։
-Լյուսի, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց մոդելային կարիերադ։
-Ամեն ինչ սկսվեց «Արմենիա» հեռուստաընկերությունից։ Առաջին կուրսում գնում էի «Ատեքս» նորաձևության սրահ՝ «դե ֆիլեի» դասընթացների, ընկերուհիս ասաց, որ «Դիլ նո դիլ» խաղի համար մոդելներ են փնտրում, որոշեցի դասից փախչել ու գնալ քասթինգի:) Մոտս շորիկ կար, սակայն համապատասխան կոշիկներ չունեի, ասացի՝ ես ոտաբոբիկ կմասնակցեմ ու բոլորն ինձ այդպես հիշեցին՝ գանգուր մազերով ոտաբոբիկ աղջիկը:) Այդ շոուից հետո սկսվեց մոդելային կարեիրաս, քանի որ մի շարք առաջարկներ ստացա։
-Հայաստանում շատերը դժգոհում են, որ մոդելային բիզնեսը սահմանափակ է։Այդ առումով բա՞րդ է։
Մոդելների աշխատանքը գնալով լավանում է. շատացել են աշխատանքային առաջարկները դրսից։ Վերջերս Մոսկվայում նկարահանվեցի գովազդային հոլովակում, թեև ես չեմ կարողանում հաճախ մեկնել երկրից, քանի որ օդանավակայանում ունեմ մշտական աշխատանք ու արձակուրդ ձևակրպելը բարդ է, բայց Եվրոպայից էլ են հաճախ առաջարկներ լինում հայ մոդելներին։
-Շատերը դժգոհում են, որ այսօր բոլորը մոդել են դարձել, բայց քչերն են տիրապետում այդ մասնագիտությանը։
-Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ։ Չեմ ուզում վիրավորել որևէ աղջկա, բայց կարծում եմ՝ մոդել լինելու համար բավարար չէ միայն նիհար լինել և երկար ոտքեր ունենալ։ Պետք է կարողանաս քեզ ճիշտ մատուցել, կոկիկ լինել քո աշխատանքում։ Հիմա ով 1.60-ից ավելի բոյ ունի, իրեն համարում է մոդել, արդյունքում շատ ցուցադրություններ տուժում են որակական առումով։
-Ըստ քեզ՝ ի՞նչ է պետք լավ մոդել լինելու համար։
-Շատ չուտել:) Կարևոր է նաև ճիշտ ստրատեգիա ունենալ՝ շփման, գումար պայմանավորվելու և արժեքդ ճիշտ ներկայացնելու համար։ Պետք է լինես հասանելի, միևնույն ժամանակ իմանաս այն սահմանը, որպեսզի չդառնաս «էժան» մոդել։
-Կարողանո՞ւմ ես լինել այդպիսին։
-Կարծում եմ՝ այո։
- Բազմաթիվ ֆոտոսեսիամեր ունես։ Ըստ քեզ՝ ֆոտոշարք անելիս ո՞րն է ամենակարևոր բաղադրիչը։
-Պետք է հոգով զգաս կերպարը, որը նեկայացնում ես։ Միայն դիրք ընդունելը ոչինչ չի նշանակում, կարևոր են ժպիտը, հայացքը, աչքերը։ Նյուանսներն առավել կարևոր են։
-Քո ամենակարևոր արժանիքը ո՞րն ես համարում։
Անկեղծությունս։ Մի անգամ շատ հայտնի լուսանկարչի ցույց տվեցի պորտֆոլիոս ու ասաց, որ ինձ շատ է տեսնում այնտեղ։ Ես հասկացա, որ պետք է կարողանաս այդքան ցույց չտալ ներսդ. պորտֆոլիոյում ավելի շատ պետք է երևան քո տվյալները, քան քո դեմքն ու հոգեվիճակը ու շտկեցի այն։
-Կյանքում է՞լ ես սկսել շտկել դա ու փակել ներաշխարհդ։
-Այո։ Ես շատ բուռն եմ արձագանքում ամեն բանի, բայց հիմա փորձում եմ ավելի պարփաված լինել։
-Լյուսի, հոնորարներդ բա՞րձր են։
-Ժամանակին ունեի խնդիր, քանի որ մեծ դժվարությամբ էի բանակցում այդ հարցի վերաբերյալ, բայց հիմա ունեմ հստակ հոնորերներ, որոնք չենք քննարկում։ Եթե վերցնենք միջին սանդղակ, Հայաստանի պայմաններում կարող եմ ասել՝ նույնիսկ բարձր եմ վարձատրվում։ Ես փորձում եմ և՛ հարմարվել գործատուին, և՛ ինձ հարգված զգալ, որպեսզի չստացվի, թե գնացի ձրի աշխատեցի. կա մի սանդղակ, որից ցածր աշխատավարձի դեպքում չեմ աշխատի։
-Ի՞նչ ճանապարհ ես անցել դրան հասնելու համար։
- Հիշում եմ առաջին աշխատավարձս՝ 5000 դրամ՝ ցուցադրության ժամանակ քայլելու համար, այդ ժամանակ նաև պարի էի գնում, 5000 դրամ էլ Ամանորյա համերգին պարելու համար էի ստացել և բառարան գնեցի։ Երբ նոր էինք սկսել, կոպեկ-կոպեկ էինք աշխատում։ Չեմ ամաչում ասել, որ սկզբում դրսում թռուցիկներ էինք բաժանում։ Միանգամից ոչինչ չի ստացվել։ Սկզբնական շրջանում խնդիրներ էին լինում ընտանիքումս, որովհետև ուշ էի տուն գալիս։
Շատ դժվար էր նաև ընկերների հետ անցնել աշխատանքային հարաբերությունների ու հասկացնել, որ աշխատանքն աշխատանք է, որովհետև շատերին թվում է՝ եթե ընկերական եք, պետք է անվճար աշխատես։
-Քա՞նի տարեկան էիր, երբ սկսեցիր մոդելային կարիերադ։
-15-16։
-Այդ տարիքից թեկուզ քիչ, բայց քո գումարն աշխատելը ի՞նչ է տվել քեզ։
-Ինքնուրույունթյուն։ Մոտ 13 տարեկանից տանից գումար չեմ վերցրել, քանի որ դպրոցում կեսդրույք անգլերերն էի դասավանդում։ Դա շատ է օգնել ինձ. հիմա ես կարողանում եմ ճիշտ տնօրինել իմ գումարը։
Այս ընթացքում ի՞նչ հաջողություններ ես գրանցել քեզ համար։
-Շատ ուրախ եմ երկու նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ստանալու համար։ Ամռանը շատ հայտնի ռեժիսորի 15 մասանոց ֆիլմում պետք է նկարահանվեմ, նաև՝ հայ ռեժիսորներից մեկը Հայոց ցեղասանության մասին ֆիլմ է նկարահանելու Ռուսաստանում, որտեղ ևս առաջնային կերպարով եմ ներկայանալու։ Շատ ուրախ եմ նաև, որ վերջապես գնում եմ նկարչության՝ ուսուցչուհիս գոհ է ինձանից։ Անձնական կյանքումս ևս ամեն բան լավ է։
-Մոդել լինելը մի բան է, դիզայներ լինելը՝ այլ։ Ինչո՞ւ որոշեցիր ներկայանալ որպես դիզայներ։
-Մարս պրոֆեսիոնալ կար անող է ու մանկուց իր անձնական մոդելն էի։ Այն ժամանակվանից շատ էի ուզում դիզայներ դառնալ, սակայն մտածում էի, որ դա շատ դժվար աշխատանք է ու չեմ կարողանա։ Միայն վերջերս ռիսկ արեցի ու սկսեցի, հիմա 18 տարեկանների հետ նկարչության եմ գնում։
Ես սիրում եմ սիրուն շորիկներ կարել։ Երբ տեսնում եմ մի քիչ անճաշակ հագնված աղջկա, շատ եմ ուզում, որ նա կարողանա ճիշտ ներկայացնել իրեն, որովհետև յուրաքանչյուրը՝ լինի չափից ավելի գեր, թե նիհար, կարող է իրեն գեղեցիկ ներկայացնել։ Նախատեսում էի Միլանում շարունակել ուսումս, արդեն ընտրել էի համալսարանը, բայց քանի որ նշանածս Լոնդոնից է, երևի թե այնտեղ կշրաունակեմ ուսումս։ Հիմա փորձում եմ էսքիզներս բերել այն աստիճանի, որ կարողանամ հանձնել քննությունները, որովհետև ուզում եմ «scholarship»-ով դիմել, ոչ թե իմ ֆինանսով։
-Լյուսի, նկարահանվեցիր մի ֆիլմում՝ «Եղբայրներում», մի ներկայացման մեջ խաղացիր ու «ստոպ» եղավ, սակայն ես հիշում եմ, որ դու ասում էիր, որ շատ ես ոգևորված ու անպայման շարունակելու ես այս ասպարեզում: Այսօր նշեցիր, որ կան առաջարկներ, բայց մինչ այդ տևական ժամանակ լուռ էիր, ինչո՞ւ։
- Երբ ես բաժանեցի Սոսից (նկատի ունի դերասան Սոս Ջանիբեկյանին, հեղ.), ինձ համար շատ ծանր շրջան էր, քանի որ երբ սկսեցի նկարահանվել «Եղբայրներում», ծանոթացա նրա հետ ու սկսեցինք ընկերություն անել, ներկայացման մեջ կրկին Սոսն էր ու ինձ մոտ կեմպլեքս էր առաջացել, որ առանց Սոսի ինձ համար դժվար է խաղալ ինչ-որ մի տեղ։ Նաև՝ այդ փուլում անձնական գործերով հաճախ էի լինում դրսում ու չէի կարող առաջարկներ ընդունել։
- Շատերը կարծում են, որ Սոսն է քեզ տարել «Եղբայրներ» և ճանապարհ բացել այդ ոլորտում։
-Չէ, մենք նկարահանման հրապարակում ենք ծանոթացել։ Ես նույնիսկ չէի ճանաչում Սոսին, քանի որ չեմ հետևում հայկական շոու բիզնեսում։ Ինձ քասթինգի միջոցով էին ընտրել այդ դերի համար։
-Սուրբ Սարգսի օրը Սոսը գրառում էր արել, որ պատրաստվում է աղի բլիթ ուտել, դու մեկնաբանել էիր, որ գուցե վերջապես քեզ տեսնի երազում, ինչը շատ քննարկվեց։ Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա։
-Ես ու Սոսը շատ հանկածակի ենք բաժանվել և մեր պատմությունը չեմ համարում լրիվ ավարտված։ Ես Սոսին այնքան լավ եմ ճանաչում, մեր ընկերության ամիսներին որպես մարդ այնքան խորն ենք իրար զգացել, որ ես չեմ կարողանում անտարբեր մնալ նրա գրառւմների հանդեպ։) Մենք հիմա շփվում ենք, լավ ընկերներ ենք, նա կարող է շատ լավ խորհուրդներ տալ ինձ։
-Իսկ ինչո՞ւ բաժանվեցիք։
-Իմ կողմից եղան խնդիրներ. ես ուզում էի ընտանեկան երջանկություն, երեխա, իսկ Սոսը մտածում էր իր կարեիրայի մասին։ Նա ուզում էր ամուսնանանք, բայց տարիներ հետո երեխաներ ունենանք, իսկ ես այլևս չէի ուզում սպասել։
Դժվա՞ր եք բաժանվել։
-Շատ։ Ես փորձում էի ուրախ ձևանալ, որպեսզի Սոսն էլ համակերպվեր, բայց նա շատ էր մեղադրում ինձ։ Նույնիսկ իր ընկերներից էր ջնջել ինձ։ Սոսի մեջ փոքր երեխա է ապրում և երբեմն միայն այդ երեխան է խոսում նրա մեջ։
Սոսն իմ կյանքի այն տղամարդն է, ում միշտ կհիշեմ։ Նա ինձ շատ բան է սովորացրել. մենք միշտ անկեղծ ենք եղել իրար հետ, և ես ուրախ եմ նրա հետ շփվելու համար։
-Որքա՞ն ժամանակ եք ընկերություն արել։
-Մոտ մեկ տարի։ Կաննի մեր ճամփորդությունից որոշ ժամանակ անց բաժանվցինք։
-Սոսն իր հարցազրույցներից մեկում ասել է՝ մի անգամ ինձանից գնացել են՝ ուրիշի հետ ամուսնանալու համար։ Խոսքը քո՞ մասին էր։
-Այո, դա ես էի... երկար ժամանակ նա ինձ չէր ներում, բայց հիմա արդեն ամեն բան կարգին է, ժամանակ առ ժամանակ շփվում ենք։
-Ձեր բաժանումից հետո պարբերաբար տարածվում էին լուսանկարներ, որոնք տարակարծության տեղիք էին տալիս. շատերը սպասում էին ձեր հաշտության լուրին, տպավորություն էր լինում, որ ամեն բան հարթվել է։
-Այդ նկարները տեսնելուց հետո ես էլ սկսեցի կասկածել, որ մեր բաժանվելը երևի սխալ էր։ Որոշ հանգամանքների պատճառով բաժանվելուց հետո միասին աշխատելը շատ բարդ էր։ Ներայացման մեջ մեր դերն էլ այնպիսին էր, որ քիչ էր մնում համբուրվեինք բեմում։ Ներկայացումներից մեկի ժամանակ ինձ հազիվ զսպեցի, որովհետև քիչ էր մնում ակամայից համբուրեի Սոսին։ Այդ փուլում սկսեցինք ավելի մտերմանալ, նորից մի կրակ առաջացավ, բայց հասկացանք, որ մենք իրականությունից հեռու չենք փախչի։
-Լյուսի վերջերս նշանվել ես. այժմ երջանի՞կ ես։
- Այո։ Փառք Աստծո մեզ մոտ ամեն բան լավ է. ես գտել եմ ինձ հասկացղ մարդու։
- Ինչպե՞ս է վերաբերվում քո և Սոսի հարաբերություներին։
-Նորմալ։ Նա ամեն բան գիտի։ Սիրելիս շատ հասկացող տղամարդ է ու շատ ադեկվատ է վերաբերում այդ հարցին։
-Քո աշխատանքի հետ ոչ բոլոր հայ տղամարդիկ կարող են համակերպվել, նաև՝ բնույթով շատ ակտիվ մարդ ես։ Սիրելիդ խանդո՞տ է։
-Նա ասում է՝ ես քեզ վստահում եմ, բայց չեմ վստահում շրջապատի մարդկանց, սակայն խանդելու առիթ, որպես այդպիսին, դեռ չի եղել։
-Իսկ դու խանդո՞տ ես։
-Չէ, ուղղակի սիրում եմ, որ այն, ինչն իմն է, իմը լինի։ Եթե ինչ-որ մեկը որոշել է, որ իմ կողքին է, կողքից այլ աղջիկներ, թաքուն հանդիպումներ լինել չեն կարող։ Ես հասկանում եմ, որ ամուսնությունից հետո էլ սիրելիս կարող է գնալ ընկերների հետ հանդիպոիմների, այնտեղ նաև աղջիկներ կլինեն, բայց դա չպետք է կրի մշտական բնույթ։
-Բախվել ես այդ խնդրին ու գիտես, որ խանդոտ չես, թե՞ չես բախվել, ենթադրում ես, որ այդպես կարձագանքես։
-Սովորել եմ։ Ես առաջին ընկերոջիցս բաժանվել եմ խանդի պատճառով։ Հետո հասկացա, որ երևի թե չպիտի այդքան մեծ պատմություն դարձնեի դա։
-Ի՞նչ կցանկանաս ավելացնել։
-Ուզում եմ 2 թեմայի անդրադառնալ. ես չգիտեմ՝ Սոսի կյանքը հիմա ինչ էտապում է, քանի որ այդքան հաճախ չենք շփվում, բայց ուզում եմ, որ իր կողքին լինի այնքան լուսավոր մարդ, որ ինքն ասի՝ դու իմ լույսն ես։ Գուցե իր կյանքում հիմա կա ինչ-որ մեկը, չեմ ուզում այս հարցազրույցը որևէ կերպ ազդի իրենց հարաբերությունների վրա։ Սրտանց ուզում եմ տեսնել Սոսի վերջնական երջանկությունը, որովհետև նա շատ դժվար գտնող մարդ է, նա շատ է փնտրում, բայց դժվար է սրտին մոտ ընդունում։
Ինչ վերաբերում է իմ անձնականին, ես ներողություն եմ խնդրում բոլորից, որ չեմ հրապարակում նկարներ նշանածիս հետ, ուղղակի իմ և Սոսի հարաբերություններից հետո ես հասկացա, որ այն, ինչ անձնական է, պետք է լինի բացառապես քոնը, մինչև ընտանիք չստեղծվի։ Նկարներ կհրապարակեմ այն ժամանակ, երբ ես արդեն կլինեմ դրսում՝ սիրելիիս կողքին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի