Մ Ե Ն Ք.... Կրկին զինվոր է զոհվել...
Մ Ե Ն Ք.... Կրկին զինվոր է զոհվել...
Արդեն 4 տարի է, ամեն անգամ զոհված զինվորի մասին տեղեկանալիս նույն դառը վերապրումն ու կեղեքող ցավն եմ զգում: Երբ ոչ վաղ անցյալի անջնջելի հիշողությունները, անհերքելի իրականության խղճուկ մնացորդները հանգիստ չեն տալիս հոգնած բանականությանդ, երբ չասված բառերի հեղձուկը տապալում է քեզ ու ոչնչացնում ծվեն-ծվեն եղած ներքինդ, հանդուգն գիտակցության հետապնդումներին հակառակվելը, թերևս միակ զենքն է դառնում, իսկ ապրելու հույսիդ վերջին մարող ցոլքը՝կարոտիդ միակ սփոփանքը: Երբ լսածդ բոթը հերքելու, ոչնչացնելու անհագ մղումը բախվում է մարդկային զգացումներին անհաղորդ, անարդարության բովում ամփոփված նյութական, չոր, սառն ու անտարբեր ժամանակի հետ, նույն պահին կարդում ես << Սահմանին զոհ ունենք>> և վերջ. մի ակնթարթում ի չիք են դառնում հույսերդ էլ, փայփայած երազանքներդ էլ...