«Մա՛մ ջան գնամ ու հետ գամ». 51-ամյա տղամարդու ինքնասպանության հետքերով
Այսօր հողին հանձնեցին նախօրեին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն համայնքում էլ անասնագոմում կախված վիճակում հայտնաբերված չորս երեխաների հորը` 51-ամյա Արտյոմին: Թե ի՞նչն էր տղամարդու նման քայլի պատճառը, տեղի գյուղապետ Անդրանիկ Պողոսյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց.
- Սոցիալական ծանր վիճակը երեւի, ուրիշ ոչ մի վարկած չկա: Դեպքի օրը նորմալ, հանգիստ վիճակում է եղել: Նստել են տնով սուրճ խմելու, երբ արդեն սուրճը պատրաստ էր` ասում են` մորն ասել է.«Մամ ջան գնամ անասուների կերն ավելացնեմ ու հետ գամ»: Էն գնալն էր, որ գնացել է: Հետո արդեն տանեցիները նրան անասնագոմում կախված են գտել: Խեղճ ու կրակ ընտանիք են, աղջիկներից մեծն էր մենակ ամուսնացած: Խեղճ մայրը, իմանալով տղայի մասին` մի բուռ է դարձել, խոսելու ունակությունը խեղճ կնիկը կորցրեց` տղուն կախված տեսնելուց հետո:
Ն. Ադամյան