«Մադրիդյան սկզբունքներից ինչքան շուտ հրաժարվենք՝ այնքան լավ». Արա Պապյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձել է երեկ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեմ է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը նույնպես նստի բանակցային սեղանի շուրջ: Նաև ակնհայտ է, որ առանց Ադրբեջանի համաձայնության այն ձևաչափով, որ մենք ենք ուզում, չի լինի»,- ասաց Պապյանը:
Քաղաքագետը անդրադաձավ Մադրդյան սկզբունքներին. «Ես լավատես չեմ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որովհետև, կածում եմ, որ եթե մինչև իսկ այդ սկզբունքները մեկնաբանվեն մեր ուզած տարբերակով, միևնուն է դրա արդյունքը այն է լինելու, որ մենք Արցախը կորցնելու ենք: Հետևաբար՝ Մադրիդյան սկզբունքներից ինչքան շուտ հրաժարվենք և այլ սկզբունքներ առաջադրենք՝ ավելի լավ»,- նշեց քաղաքագետը:
