1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մահաբեր լոտո կամ բարի կախարդ Գուդվինի կեղծ ադամանդները

hraparak.am-ը գրում է.Շինանյութի Սերոժին՝ Սերգեյ Մանուկյանին պատկանող ««Գուդվին Բետ» խաղային գրասենյակներն ու կազինոյի ապարատներից ոչնչով չտարբերվող «Էլ լոտո» անունով սարքերը լուրջ անհանգստություն են առաջացրել ՀՀ գյուղերում եւ քաղաքներում։ Ֆինանսների նախարարությունն արդեն հայտնել է, որ սա ոչ թե շահումով խաղ է, այլ՝ վիճակախաղ, այսինքն՝ «լոտո», եւ կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» օրենքով, բայց այս լոտոն արդեն մարդկանց գլուխներ է ուտում։ Քրեական դեպքերի մասին են թերթերը գրում։ Մեզ են զանգահարում մտահոգված մարդիկ եւ խնդրում չորրորդ իշխանության ուժով կանխել այս նոր վարակի տարածումը։ «Խուլ գյուղերի գազալցակայաններում են դրել, որտեղ ոչ մի զբաղմունք չկա։ Ցանկացած ոք, անգամ անչափահաս երեխաները, կարող են գնալ եւ խաղալ, ոչ մի հսկողություն, ոչ մի խոչընդոտ չկա,- տագնապում է մանկավարժ Անուշ Հովսեփյանը՝ Երեւանից։- Մեր երկրում պաշտոնյաների մեծ մասը խաղամոլներ են։ Տեսեք, թե գիշերները կազինոների առաջ պաշտոնյաների քանի մեքենա է կայանած։ Մարդիկ, խաղամոլության ախտով վարակված, ուզում են մյուսներին էլ վարակել, ինչպես ՍՊԻԴ-ով հիվանդներն են հնարավորինս շատ մարդ վարակում, իմանալով, որ միեւնույն է, մահանում են»։

Պրծավ՝ գնաց

Դարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում ինքնասպան եղած գազալցակայանի աշխատող Յուրա Բ․-ն, որի մասին գրեց «Հրապարակը», ըստ Հայանիստ գյուղի բնակիչների, վերջին 5 տարիներին պարտքեր էր կուտակել, անհոգ կյանք էր վարում, որին վերջակետ դրեց «Գուդվինի» ապարատը։ Յուրան ապարատին պարտվեց լցակայանի օրվա ողջ հասույթը եւ կախվեց։ Ըստ Հայանիստ համայնքի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի, նրա տարեց ծնողների ռեակցիան եղել է․ «Պրծավ՝ գնաց»։ Գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ բացատրական աշխատանքներ է տարել հանգուցյալի հետ, նաեւ ապարատների թեմայով։ «Բայց եթե մարդը չի հասկանում, որ փողը բալիկներին տանելու փոխարեն պետք չէ ապարատի մեջ լցնի, ի՞նչ անես»։ Յուրան երկու երեխա ուներ, կնոջից բաժանված էր, եղբայրը Ռուսաստանում էր, ծնողները մնացին մենակ։ «Ինչպե՞ս կանխել նման դեպքերը» հարցին գյուղապետը պատասխանում է․ «Հանել-ռադ անել ապարատները»։

Ոչ թե կազինոյի ապարատ է, այլ համակցված վիճակախաղի տերմինալ

Լուրեր են պտտվում, որ վերջին տարում Շինանյութի Սերոժը, նույն ինքը՝ «Եվրոպա» ռեստորանի տերը, Յուրա Բ․-ի նման մեծ պարտքեր է կուտակել, որոնք մարելու լավ ձեւ է գտել։ Վերին օղակներում իր լծակներն օգտագործելով, պարտադրել է գազալցակայանների տերերին պայմանագրեր կնքել «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի հետ եւ վերջինիս վարձակալությամբ տարածքներ տրամադրել՝ ապարատները տեղադրելու համար։ Գազալցակայանների տերերը չեն կարողացել հրաժարվել առաջարկից, իսկ նրանց հետ, ովքեր Դարակերտի գազալցակայանի տիրոջ պես փորձել են ըմբոստանալ եւ հանել ապարատը, բացատրական աշխատանքներ են տարել բարձր մակարդակով։ Վերջիններս էլ կտրուկ խելոքացել են։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի ղեկավարները մեզ հրավիրեցին իրենց գրասենյակ՝ տեղեկությունները ճշտելու համար, սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ չեղարկեցին այն, պատճառաբանելով զբաղվածությունը։ Տնօրեն Սարգիս Միքայելյանն զգուշանում է լրագրողների հետ հանդիպումներից։ Արտակ անունով հաշվապահը հայտնեց, որ չի ցանկանում խոսել լրագրողների հետ, որովհետեւ, իրենցից բացատրություն վերցնելով, վերջիններս «դա չեն գրում», այլ գրում են այն, ինչ իրենք են ցանկանում։ Հաշվապահը, այնուամենայնիվ, հայտնեց, որ իրենց ապարատները գյուղերում տեղադրվել են մի երկու ամիս առաջ։ Շինանյութի Սերոժի պարտքերի մասին նա ոչինչ չգիտեր։ «Մեր ընկերությունը պարտք չունի, նման պարտավորության մասին տեղյակ չենք»,- ասաց հաշվապահը, ավելացնելով, որ ոչ բոլոր գյուղերում են տեղադրված իրենց տերմինալները, բայց շատ տեղերում կան։ «Դրանք տերմինալներ են, ոչ թե ապարատներ, կազինոների ապարատներից տարբերվում են, եւ դա երեւում է նաեւ փաստաթղթերով, ներմուծման երկրի սերտիֆիկատներով, տվյալ դեպքում՝ Մոսկվայի առեւտրի պալատի կողմից տրված ակտով, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որից երեւում է, որ սա համակցված վիճակախաղ է, ոչ թե շահումով խաղ։ Շահումով խաղն ուրիշ բան է»։ Ի՞նչ տարբերություն կա իրենց «լոտոյի» եւ կազինոյի համանման ապարատների միջեւ, նա այդպես էլ չասաց, պատճառաբանելով լրագրողների հանդեպ վստահության բացակայությամբ։ Բնական է, որ մարդիկ, ովքեր հասարակ մարդկանց վստահությունը չարաշահելով, շահույթով խաղի անունը լոտո դնելով, հարստանում են, ոչ մեկի չեն վստահի։

մանրամասն՝ այստեղ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan