Մահացած դատապարտյալը անցնում էր բանդայի գործով
"Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում օրերս դատապարտյալ է մահացել: Թե, ո՞վ էր նա եւ ի՞նչ գործի շրջանակներում էր դատապարտված Fnews.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը.
-Վերջինս պատիժը կրում է 2007թվականից, դատապարտված էր բանդայի գործով անցնող խմբի շրջանակներում: Մեղադրվում էր ավազակային հարձակման, ապօրինի զենք օգտագործելու համար,15 տարվա ժամկետով: Նախնական տեղեկություններով մահացել է ինֆարկտից: Բայց առավել ստույգ պատասխան կտա դտաբժշկական փորձաքննությունը: