Մահացած զինծառայողի հարազատներին ասել են, որ նա ինքնասպան է եղել
ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Վահան Միքայելյանի հարազատներին ասել են, որ նա ինքնասպան է եղել, սակայն, հարազատները չեն հավատում:
Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ զինծառայողի մահվան լուրն առաջինն իմացել են նախ հարեւանները ու Վահանի հոր ընկերները, որոնք էլ տեղյակ են պահել տղայի հորը: Վահան Միքայելյանի հայրն աշխատում է քաղաքի ծայրամասային՝ Տարոն թաղամասում գործող ատամանաբուժարանում:
Մանրամասները՝news.am-ում
