Մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը
«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ դերասանուհին վատ զգալու պատճառով եկել էր հիվանդանոց, սակայն տեղում հանկարծամահ է եղել:
Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր: Դերասանուհուն շատերը կհիշեն «Կարգին սերիալ» սիթքոմից, որտեղ նա մարմնավորում էր Ջեմմային:
