Մահացել է Ժաննա Ֆրիսկեն
Մահացել է 40-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն՝ գլխուղեղի ուռուցքի դեմ երկարատև պայքարից հետո: Վշտալի լուրը Life News-ին հաստատել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն:
Մանրամասների մասին նա ուղղակի չի խոսել: Այժմ Ժաննայի հարազատները հոգեկան ցնցում են ապրում և ցանկացած հարցի ժամանակ կախում լսափողը:
2014-ի սկզբին երգչուհու մոտ ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք: Ժաննայի բուժման մոտ 66 մլն ռուբլի գումարը բառացիորոն հավաքել են ամբողջ աշխարհում:
Անցյալ տարվա ամռանը կարծես թե երևում էր բուժման դրական ազդեցությունը երգչուհու վրա՝ վերադառնում էր տեսողությունը, նա աստիճանաբար նիհարում էր և շարժվում առանց անվասայլակի:
Վերջին ամիսներին Ժաննան ապրել է Մոսկվայում՝ քաղաքից դուրս գտնվող տանը, ամուսնու՝ Դմրիտրի Շեպելյովի և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ: