Մահացել է հոլիվուդյան դերասան Ջերի Լյուիսը
ԱՄՆ-ում 91 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ամերիկացի դերասան, կատակերգու և ռեժիսոր Ջերի Լյուիսը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով դերասանի ընտանիքի հայտարարությանը։
«Կատակերգական ժանրի լեգենդար դերասանն այսօր բնական պատճառներով խաղաղ հեռացել է կյանքից 91 տարեկանում, իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում»,-նշվում է հաղորդագրությունում։ Կատակերգուն բնակվել է Լաս Վեգասում։
Լյուիսը հայտնի է եղել իր հումորային համարներով, որոնցով հանդես է եկել ամերիկյան ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Նա մեծ հանրաճանաչության է հասել 1940-ակաների վերջին՝ շնորհիվ մեկ այլ դերասանի՝ Դին Մարտինի հետ համատեղ կատակերգական աշխատանքների։
Մեծ էկրանին Լյուիսի աշխատանքների թվում են դերերը Էմիր Կուստուրիցայի «Արիզոնյան երազանքը, 1993», Մարտին Սկորսեզեի «Կատակերգության թագավորը, 1982 թթ» ֆիլմերում։ Դերասանը հանդիսանում է բազմաթիվ մրցանակների դափնեկիր, այդ թվում Emmy հատուկ մրցանակի և պատվավոր «Օսկարի»։