Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
«Դժվար է ասել մնաս բարով: Կիրակի, հուլիսի 26–ին Բոբի Քրիստինա Բրաունը մահացավ։ Ընտանիքը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մտահոգվում և աղոթում էին։
Ինչպես կասեր բոբի Քրիստինաը. «Քամին իմ հետում է, իսկ արևը` իմ դեմքին»։
Այս մասին գրված է երգչուհու ֆեյսբուքյան պաշտանական էջում։
22-ամյա Քրիստինան հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա գտնվում էր կոմայի մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 31–ին Բոբիի ամուսինը` Նիկ Գորդոնը աղջկան անշնչացած վիճակում գտել է Ջորջիայի իր տան լոգասենյակում։ Նրա մոտ հայտնաբերված գլխուղեղի այտուցը անօգուտ էր դարձնում բժիշկների ջանքերը և վերջին շրջանում աղջիկն կենսաապահովման սարքին էր միացված։ Համաձայն առաջին վարկածի Քրիսթինան նկարագրված վիճակին է հասել թմրանյութերի օգտագործման պատճառով։ Սակայն այս վարկածն հերքվել է. ոստիկանությունը տանը ոչ մի թմրանյութ չի հայտնաբերել։ Երկրորդ վարկածով պատահածը ինքնասպանության փորձ է դիտարկվում։ Բոբի Քրիսթինա Բրաունը մոր մահից հետո գտնվել է նյարդային անհավասարակշիռ վիճակում։
Նա ընդամենը 21 տարեկան էր...