Մահերի թիվը ահագնանում է ժամերի ընթացքում. Ահազանգում է ԱՀ առոջպահության նախարարը
Առողջապահության ոլորտում ճգնաժամը խորանում է: Որոշ դեպքերում՝ ողբերգական զարգացումները հնարավոր է դառնում կանխել՝ միայն ոլորտի ներկայացուցիչների անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Սակայն, արդեն նաև դեպքեր ունենք, երբ դա էլ չի փրկել:
Մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով: Պատճառը՝ ոչ ավել ոչ պակաս, վառելիքի պակասն է, տվյալ դեպքում՝ բացակայությունը:
Առողջապահության ոլորտում առկա իրական իրավիճակը ներկայացնում է ԱՀ առողջապահության նախարարի Սամվել Թադեւոսյանը: