1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մահմեդական գաղթականների՝ Եվրոպայում հաստատվելու խնդրի մասին

Անդադար քննարկվում է մահմեդական գաղթականների Եվրոպա հաստատվելու խնդիրը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նույն Եվրոպայի մեջ դա արվում է խելամիտ ծանր ու կշիռ անելով, իսկ հետամնաց ու Չարիքի կայսրության ու նրա գաղութների մեջ՝ սոսկալի կրքով, թեեւ այդ խնդիրն ու նաեւ թե որքանով կիսլամանա Եվրոպան՝ բոլորովին չի կարող վերաբերել ու առավել եւս հոգս դառնալ այն երկրների համար ու մեջ, ուր ընտրություններին իշխանությունը ոչ թե ընտրվել, այլ նվաճել է չեկիստական բանդան: Ի դեպ, պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ ռուսաստանի ու իր գաղութի աչքից «վրիպում» է այն վաղուց հաստատված փաստը, թե ռուսաստանը բազմաթիվ ճակատներով է պատերազմում աշխարհի մեջ ու տարբեր ժողովուրդների դեմ: Կոպիտ ու անօրինական իր միջամտությունները գաղտնի պահելով աշխատում է նաեւ իր ներքին լսարանին, այսինքն այն ժողովրդին որին անգամ ժողովուրդ չի համարում ու ստորացնում է նրան, համոզել, թե «Եվրոպայի համար վտանգավոր ժամանակներ են սկսելու ու այդ մայրցամաքը այլեւս գոյություն չունի» (սա այն բառացի արտահայտությունն է, որ երեկ լսեցի ռուսական ստախոս ազգային կայանից): Ես կարծում եմ, որ կրկին պետք է խոսեմ Եվրոպայի, ու մասնավորապես Ֆրանսայի մասին, ուր ոչ միայն ապրում եմ, այլ աշխատում եմ ու շփվում հիմնականին ու բարեբախտաբար մտավորականության ու քաղաքական գործիչների հետ, որոնք լայնախոհ են ու խելամիտ եւ որոնց համար խնդիրն իրավացիորեն ոչ թե կրոնական է, այլ քաղաքական: Որովհետեւ «Եվրոպայի իսլամացման վտանգով» անհանգիստ «վերլուծաբաններից» վստահաբար որեւէ մեկը տեղյակ էլ չէ, թե աֆրիկական երկրներից մահմեդականները հաստատվել են Ֆրանսա դեռեւս Ֆրանսուա Միթերանի նախագահության շրջանին: Եւ հրավիրվել են որպես Ֆրանսայի նախկին գաղութներից որպես Ֆրանսայի հպատակներ որպես էլեկտորատ: Այսինքն՝ սոցիալիստական հավասարության կեղծ հեքիաթներով տարված հայտնվել են հիմնականին օգտվելու այն համակարգից որ երկիրը ստեղծել է: Ի հարկե՛ այդ հսկայական զանգվածի մեջ պետք է լինեին մարդիկ, որ արդեն մի քանի սերունդ այս երկրի մեջ ապրելով ու Ֆրանսայի ժողովրդականության շնորհիվ, չպետք է մերվեին երկրին ու բարքերին: Բայց հիմնական հատվածը ոչ միայն մերվել ու դարձել է արժանապատիվ քաղաքացին Ֆրանսայի, այլ եւ դարձել է մասնագետ: Անսահման են մահմեդական բժիշկներն ու գիտնականները, ուսուցիչներն ու փիլիսոփաները, իրավագետներն ու ինժեներները: Բայց սա Ֆրանսան չի իսլամացնում, որովհետեւ այդ մարդիկ ընդունել են այս երկրի հիմնական աշխարհիկ սկզբունքներն ու անկախ այն բանից, թե իրենց տանն ում են աղոթում՝ Եհովային թե Քրիստոսին, Մուհամեդին, թե Բուդայի փոքրիկ արձանիկին, սրանք բոլորը ֆրանսացիներ են հավասար իրավունքներով, օրենքի առջեւ պատասխանատվության կատարյալ հավասար պայմանով: «Եվրոպայի իսլամացման» հոգսով քրքրվողները չգիտեն նաեւ, թե Ֆրանսայի այսօրվա սոցիալիստ Նաժաթ Վալո- Բել Քասեմ կրթության նախարարուհին առաջարկել է հանրակրթական դպրոցների մեջ ուսուցանել Իսլամի պատմություն ու դրա դեմ հիմնականին առաջադեմ մահմեդականությունն է ընդվզում, հիշեցնելով թե Ֆրանսայի մեջ դպրոցն ու կրթությունը 1905 թվականից Ժյուլ Ֆերիի օրենքի համաձայն աշխարհիկ է, պարտադիր եւ անվճար:

Ի դեպ, նույն սոցիալիստ Հոլանդի կառավարությունը ոչ միայն առաջարկում է խախտելով կրթության մասին հանրապետության հիմնական օրենքը ուսումնական դասաժամերը կրճատելու հաշվին ավելացնելով արտադասարանական ինչ որ զբաղմունքներ այն դարձնել վճարովի: Այսինքն ոչ թե առաջարկել, այլ արդեն իրականացրել է հանրակրթական դպրոցի վճարովի լինելու նախագիծը... Ես ավելի չեմ մանրամասնի այս խնդիրը որովհետեւ գրավոր շատ երկար որ ձանձրալի կդառնա, բայց ամփոփելով ուզում եմ պարզապես նորից ու նորից կրկնել, թե Եվրոպայի համար չարքիը ոչ թե մահմեդական փախստական գաղթականներն են, այլ սոցիալիստ իշխանությունները որ իրենց հերթին ծնելով ծայրահեղ աջակողմյաներին հավանաբար իսկապես սթափեցնեն այս մայրցամաքի քաղաքակրթության համար մտահոգ հասարակություններին: Բայց սա եւս , շփման որեւէ եզր չունի ռուսաստանի կամ Հայաստանի «հավատացյալների» հետ, բայց սրա մասին ե՛ւս կխոսեմ հաջորդ անգամ: https://www.facebook.com/lilitsimonianlecadre/posts/10203672210525780?ref=notif¬if_t=close_friend_activity

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan