Այսօր՝ մարտի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Մաթևոսյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
Պարզվել է, որ վրաերթը կատարվել է ВАЗ 21 07 մակնիշի 35 GՍ 165 համարանիշի ավտոմեքենայով: Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին նշված ավտոմեքենայի հետևից, ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Վրեժ Վարդանյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, իսկ դեպքի վայրից հեռացել է, քանի որ վախեցել է, որ վրաերթի ենթարկվածի հարազատները, հնարավոր է, վրեժխնդիր լինեն իր նկատմամբ: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ Վ. Վարդանյանի փոխարեն մեկ ուրիշն է եղել վարորդը: