ՄԱԿ-ի կողմից պատրաստված Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը
2021-2022 թվականներին ՄԱԿ-ի կողմից պատրաստված Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը աշխարհի 191 երկրների շարքում։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը ցուցիչ է, որը չափում է ձեռքբերումների միջին մակարդակը մարդկային ներուժի զարգացման երեք հիմնական հարթություններում՝ առողջություն և երկարակեցություն, գիտելիքներ, արժանապատիվ կենսամակարդակ:
Հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը, Թուրքիան` 48-րդ, իսկ Ադրբեջանը` 91-րդ, Ռուսաստանը հայտնվել է 52-րդ հորիզոնականում:
Զեկույցում նշվում է նաև, որ վերջին երկու տարիների ընթացքում միլիարդավոր մարդիկ տուժել են ճգնաժամերի, այդ թվում՝ կորոնավիրուսի և Ուկրաինայում իրադարձությունների հետևանքներից։ Դրան գումարվել են սոցիալական և տնտեսական փոփոխությունները, կլիմայի փոփոխությունը և համաշխարհային հանրության աճող բևեռացումը: