Մալաթիայի շուկան է կանխիկ դոլար ձեռք բերելու միակ հուսալի «բորսան». Հայկական Ժամանակ
Հայաստանի արտարժութային շուկայում նախօրեին ստեղծված իրավիճակը ընդհանուր առմամբ պահպանվում էր նաև երեկ: Բանկերն ու փոխանակման կետերը արհեստական փոխարժեք էին սահմանել որոնցով դոլարի վաճառք չէին իրականացնում:
Որոշ չենջերում մերթ ընդ մերթ վաճառքի էր հանվում փոքր քանակությամբ դոլար 455-460 դրամով, ինչը կախված էր նրանից, թե տվյալ պահին որևէ մեկից այդ չենջը դոլար գնե՞լ էր, թե ոչ: Փոխանակման կետերի աշխատակիցները պնդում էին, որ մայրաքաղաքում մի քանի խմբեր են ձևավորված, որոնք շրջում են չենջերում և գնում այդ փոքր քանակությամբ դոլարները: Կանխիկ դոլար ձեռք բերելու միակ հուսալի «բորսան» Մալաթիայի շուկան է, որտեղ մեկ դոլարի վաճառքի գինը երեկ տատանվում էր 480-490 դրամի սահմաններում: Բանկերում վիճակը ոչնչով չէր փոխվել երեկ դոլարի ազատ վաճառք ընդհանրապես չէր իրականացվում: Բանկերը իրենց հաճախորդ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար առանձին դեպքերում մինչև 20-25 հազար դոլարի անկանխիկ փոխանակումներ էին անում միայն այն դեպքում, երբ տվյալ անձին այդ գումարը անհրաժեշտ էր արտասահմանյան գործընկերոջը վճարումներ կատարելու համար: Նման արտոնությունից օգտվելու համար բանկին պետք է ներկայացվեին համապատասխան հաշիվ-ապրանքագրեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
