Մալաթիայում երիտասարդի սպանության գործը բացահայտվել է. Նրան կացնահարել է հարազատ եղբայրը
Իր իսկ բնակարանում կացնահարված Երեւանի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանությունը բացահայտվել է: NEWS.am-ի տեղեկություններով՝ րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել է նրա 27-ամյա եղբորը:
Վերջինս խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Եղբայրը պատմել է, որ տարաձայնություններ, հակասություններ են ունեցել եղբոր հետ, եւ ահա դեպքի օրը առավոտյան որոշել է վրեժխնդիր լինել, հաշվեհարդար տեսնել եղբոր հետ: Նա նշել է, թե լուսադեմին քնած ժամանակ երեք անգամ կացինով հարվածել է նրա գլխին:
Եղբայրը սառնասրտությամբ պատմել է, որ մի անգամ երբ հարվածել է եղբորը, վերջինս սկսել է խռխռալ, եւ որպեսզի շատ չտանջվի, եւս երկու անգամ հարվածել է:
մանրամասն՝ այստեղ: