Մամուլն իր սրտի ուզա՞ծն է գրել...
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, շարունակում են լարված մնալ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հարաբերությունները: Ըստ նույն լուրերի, մարզպետ Գրիգորյանը ցանկանում է ուրիշին տեսնել Գավառի քաղաքապետի աթոռին:
Սակայն, Fnews.am-ի հետ զրույցում մարզպետ Գրիգորյանն ասաց, որ մամուլը իր սրտի ուզածն է գրել, իսկ իրականությունն այլ է: Իր և Գուրգեն Մարտիրոսյանի հարաբերությունները շատ լավ են, իսկ վերջինս էլ նոր է վերընտրվել քաղաքապետ և իր գործը կատարում է՝ինչպես հարկն է: