Մանապարտեզի ձերբակալված տնօրենը ազատ է արձակվել
Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ստորագրությամբ է ազատ է արձակվել:
Տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից հավելելով, որ մանկապարտեզի տնօրենին արգելանքից ազատել են՝ հաշվի առնելով, որ նա նախկինում դատապարտված չի եղել, չի խուսափել քննությունից, ընդունել է առաջադրված մեղադրանքն ու զղջացել, միաժամանակ կատարել է պատճառված վնասի փոխհատուցում, հաշվի առնելով նաև նրա ներկայիս առողջական վիճակը։