Մանդատ չստացածները՝ «պահեստայինների նստարանին»
«Հրապարակ» թերը գրում է .
Ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած «Ծառուկյան դաշինքի» պատգամավորացուներից չորսը մանդատ չստացան։ Պարզվում է՝ նրանցից ոմանք «պահեստայինների նստարանին» են նստելու՝ սպասելով իրենց ժամին։ Նրանց թվում է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը, ով ցուցակի ոչ անցողիկ 30 համարն էր։ Ի դեպ, նա նախօրեին ծննդյան տարեդարձին Ծառուկյանի հետ լուսանկար էր հրապարակել՝ «Կարեւոր տարեդարձ՝ կարեւոր մարդկանց հետ» մակագրությամբ, ինչից հասկացվեց, որ ընդդեմ չի գործել, այլ ի կատարումն դաշինքի առաջնորդի հրահանգների։ Ի դեպ, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը եւս հայտարարել է, որ Ծառուկյանի կամքով պատրաստ է վայր դնել մանդատը, սակայն հիմա մանդատը չհանձնելու ճանապարհներ է փնտրում։
Աղբյուրը՝ «Հրապարակ» թերթի
