Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով կկայանա ևս մեկ դատական նիստ
2016 թվականի փետրվարի 9-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով երրորդ դատական նիստը:
Հիշեցնենք, որ երեխայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը ներկայացնում է տուժող Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդների շահերը:
Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին Արմավիր ԲԿ երեք բուժաշխատողներ, որոնց ցուցմունքներն իրականում ուղղված էին մեղադրյալ Ա. Պետրոսյանի պաշտպանությանը: Վկաներն իրենց ցուցմունքներում նշում էին, որ մեղադրյալը ունեցել է դրական բնութագիր, իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխիղճ:
Արձանագրենք, որ կողմերի հարցադրումներին վկաները ոչ հստակ, հակասական և խուսափողական պատասխաններ էին տալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝