Մանկական «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Բելառուսում
«Եվրատեսիլ» երգի մանկական մրցույթը 2018 թվականին կանցկացվի Մինսկում, հայտնում է Եվրոպական հեռարձակող միությունը։
«Եվրոպական հեռարձակող միությունն ուրախ է հայտնել, որ «Բելհեռուստառադիոընկերություն» միության անդամը կընդունի «Եվրատեսիլ» երգի մանկական մրցույթը Մինսկում, 2018 թվականին»,-ասվում է հաղորդագրությունում։
Հեռարձակող միության հաղորդմամբ՝ Բելառուսը մասնակցում է մանկական «Եվրատեսիլին» ամեն տարի՝ սկսած մրցույթի հիմնադրման պահից։ Այս տարի միջոցառման անցկացման բելառուսական հայտը ճանաչվել է լավագույնը։
Մինսկում այդ միջազգային մրցույթը կանցկացվի արդեն երկրորդ անգամ, նախորդ անգամ մրցույթը Մինսկում անցկացվել է 2010 թվականին։