Մանկապարտեզի կառուցմանն ուղղվել է 120 մլն դրամ
Այսօր Թեղուտ համայնքում բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Մանկապարտեզի կառուցմանն ուղղվել է 120 մլն դրամ: Նման ծրագրեր շատ կարևոր են երկրի գյուղական հատվածը զարգացնելու համար, քանզի գյուղերը հիմնականում դատարկվում են երեխաների համար հարմարավետ պայմաններ չլինելու պատճառով, իսկ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ ծնողները կարող են հանգիստ լինել իրենց փոքրիկների ներկայի և ապագայի համար:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ինչպես նաև ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք:
Անհրաժեշտ գույքով համալրված մանկարպատեզը հնարավորություն ունի ընդունելու մինչև 60 երեխա: Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից:
Հ.Գ. Ի դեպ գյուղացիները ուրախությամբ փաստել, որ իրենց համայնք առաջին անգամ այցելում է ՀՀ վարչապետ:
