Մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերություններ տուգանվեցին
Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստին տուգանեց 45 մլն դրամի չափով:
Այդ երեք ընկերություններն են՝ «Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար Գրուպը»: Նրանցից յուրաքանչյուրը, ըստ ՏՄՊՊՀ-ի որոշման, կտուգանվի 15 մլն դրամի չափով: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս ընկերությունները փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն են վարել՝ շուկան բաժանելով միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում:
