Մանկատան սանը դանակահարել է խուլուհամր տղային.
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայրում կմեկնարկի հաշմանդամին դանակահարած անչափահաս Ա.Ս.-ի դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ»-ը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
Ըստ այդմ, «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սան Ա.Ս.-ն խուլուհամր Ա.Մնացականյանի կողմից իր հագուստից բռնելու և ձեռքերով բացատրելու հանմգամանքն ընկալել է որպես իր հետ վիճաբանության առիթ և իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել հաշմանդամ տղայի կրծքավանդակին:
Մանկատան սանը գտնվում է կալանքի տակ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 14-ին մասով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 07.11.2014թ. համարում:
