Մանրամասներ՝ դպրոցի բակում ինքնասպանության փորձ արած տղաների մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու անչափահաս փորձել են ինքնասպան լինել: Ըստ աղբյուրի՝ պատանիները սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարաններում: Տղաները ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:
Այս մասին լուրը Fnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից:
Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին նաև, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
Պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում են հիմա տղաները՝ մեզ պատասխանեցին.
«Տղաներին անմիջապես առաջին բուժօգնություն է ցույց տվել դպրոցի բուժաշխատողը: Վնասվածքը ծանր չէ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում… տղաները հրաժարվել են բուժկենտրոն տեղափոխվել»,-Fnews.am-ին ասացին ոստիկանությունից՝ հավելելով, որ առայժմ ավելին չեն կարող հայտնել. «Գործը հետաքննության փուլում է»: