Մանրամասներ Մանվել Գրիգորյանի քրեական գործից
Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող բազմաթիվ հարցումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում: