Մանրամասներ.Զարթոնքում լրաված իրավիճակը շարունակվում է,գյուղապետի թոռը կրակել է համագյուղացիների վրա
Արմավիրի մարզի զարթոնք համայնքում այսօր առավոտից կրկին լարված վիճակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Կարեն Ղազարյանը:
«Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Կարեն Ղազարյանը տեղեկացրեց, որ բնակիչների վրա հարձակումներից հետո, զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին:
«Գյուղապետի թոռն անձամբ ինձ վրա է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: