Մանրամսներ` Ջաջուռ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից
Հուլիսի 12-ին ժամը 03:30-ին Գյումրու բժշկական կենտրոն են ընդունվել ՃՏՊ-ի հետեւանքով 5 տուժած քաղաքացիներ:
Այդ մասին Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
Նրա փոխանցմամբ` տուժածների վնասվածքները եղել են կրծքավանդակի, գլխի, դեմքի, ճակատի եւ ծնկան շրջաններում:
«Վթարից տուժածների երկուսը վերակենդանացման, իսկ մյուսները վնասվածքային բաժանմունքներում են: Բալորին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, առողջական վիճակը բոլորի մոտ էլ կայուն է»,- հաղորդեց Նարեկ Կիրակոսյանը:
Նկատենք, որ , տուժածների մեջ եղել են նաև երեխաներ, ովքեր գտնվում են Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ hուլիսի 11-ին, ժամը 19.22-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Ջաջուռ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 UV 096 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա դաշտը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:
