1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մանուկը քնած չի եղել». մարզպետի սպանված խորհրդականի եղբայրները նոր մանրամասներ են բացահայտում

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, «Փաստի» թղթակցին ներկայացնելով սպանության մասին իր ձեռքի տակ եղած նյութերն ու ցուցմունքները, անդրադարձավ եղբոր սպանության դատաքննությանը, նշելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ դեպքը ոչ թե սպանություն է, այլ՝ խմբակային սպանություն:

«Ո՛չ խանդի և ո՛չ էլ այլ հարց գոյություն չունի: Իմ ու իմ եղբոր կարծիքով իրականում խմբակային հանցագործություն է կատարվել: Հարցն այն է, որ մենք արդեն ունենք քրեական գործին առնչվող բոլոր նյութերը՝ փաստերը, ցուցմունքները: Այդ ցուցմունքների մեջ շատ հարցեր կան, որոնց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, բայց ամենակարևորն այն է, որ Մանուկին վերացրել են, որ իր որդու կյանքին չխանգարի: Որևէ մեկը սակայն հարց չի տալիս, թե ինչպես եղավ, որ եղբայրս իր ողջ ունեցվածքը գրեց կնոջ անունով, որդուն դարձրեց հիմնարկի տնօրեն, իսկ որդին բանակից ազատվելուց 10 օր հետո իր հորը դաժանաբար սպանեց: Մենք սպասում ենք, որ այս հարցերի պատասխանը ստանանք»,– ասաց Մարտին Սիմոնյանը: Անդրադառնալով փորձաքննությունների արդյունքներին՝ նա նաև նշեց, որ ո՛չ քննիչները, ո՛չ որևէ մեկը չի հարցնում նաև, թե ինչպես եղավ, որ երկու հաշմանդամ՝ Ռուզանը և իր որդին՝ Նորիկը, կարողացան նման ձևով սպանություն կատարել ու փորձել հետքերը կոծկել: «Մետաղալարերով են փաթաթել եղբորս դին, բայց գործի մեջ «պրովուդը» պարան է դարձել: Ոչ ոք հարց չի տալիս նաև, թե ինչպես են այդ հաշմանդամ մարդիկ այդքան մեծ քարը դրել եղբորս գլխի վրա: Մենք, ճանաչելով Ռուզաննային, չենք հավատում, որ Մանուկի սպանությունը Ռուզաննան է արել: Ռուզաննան իմ եղբոր պաշտպանն էր և կյանքում իրեն թույլ չէր տա նման բան անել: Դրա համար էր իմ եղբայրն այդքան հանգիստ ապրում իր տանը, որովհետև գիտեր, որ իր թիկունքին մեծ պաշտպան ունի»,– ասաց Մ. Սիմոնյանը: Նա նաև նշեց, որ ցուցմունքներում կա նաև Մանուկ Սիմոնյանի որդու հարսնացուի պատմածը, թե ինքը տեղյակ է եղել, որ սպանվածն ուրիշ կնոջ հետ սրճարանում է եղել: Հենց դա է Ռուզաննայի մոտ խանդի զգացում առաջացրել և դրա պատճառով է նա կացնահարել ամուսնուն: «Էս ո՞ր դարն է, դրա համար մարդ են կացնահարո՞ւմ: Ոչ մի ուրիշ փաստ չկա: Բացի այդ, եղբորս մարմնի վրա կապտուկներ կան: Ինքը ծեծի է ենթարկվել»,– ասաց Մանուկի եղբայրը: Սպանվածի եղբայրները փորձել են իրենց եղբոր ֆեյսբուքյան էջը վերականգնել, բայց օրեր անց պարզել են, որ այն ջնջված է: «Եղբորս որդին ջնջեց այն: Եթե ինքը նման բան չի արել, ինչու է իր հոր նկարները համացանցից ջնջում: Եղբորս հետ նույնիսկ Մանուկի հիշատակի համար սայթ բացեցինք, բայց դա էլ նրա որդին գտավ ու ջնջեց: Եվ այս ամեն ինչը ոչ ոք չի ուզում տեսնել, քանի որ հավանաբար այդպես է հարմար: Մենք մեր կողմից ներկայացնելիք փաստեր ունենք: Այսքան ժամանակ սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք: Ամեն ինչ օրենքի սահմաններում ենք պահանջելու: Քննչական կոմիտեն այնպես է ներկայացնում, իբր թե իրենք տեղյակ են եղել, թե ինչպես է Մանուկը տուն եկել, ինչպես է խփել, ատամները կոտրել, դրանից հետո ոնց է պառկել–քնել, բայց ոչ մեկը չի ասում, թե ինչ դաժանաբար են եղբորս սպանել ու գլխին կացնի 15 հարված հասցրել: Մենք այդ ֆոտոներն ու վիդեոներն ունենք: Կացինով այնքան են գլխին խփել, որ դեմքը չի երևում: Դա էլ ասեմ, որ մեր կարծիքով, Մանուկը ոչ թե քնած է եղել, այլ պայքարել է, որովհետև ձեռքերի մեջ դանակի կտրածի հետքեր կան: Այսինքն, դա պայքար է եղել: Ռուզաննան ծնող է և ամեն ինչ կանի, որ իր որդուն փրկի, բայց չեն մտածում, որ գազանին բաց են թողել, փոխարենը անմեղ կնոջն են տանելու 8–12 տարի դատեն»,– ասաց Մարտին Սիմոնյանը: Նա ասաց նաև, որ հիմա չի կարող մանրամասնել, թե ինչու են կարծում, որ իրենց եղբոր սպանությունը խմբակային է եղել: Այդ մասին մանրամասն կխոսեն փետրվարի 16–ին կայանալիք դատական նիստի ժամանակ: «Եթե արդարադատություն կա, ապա իմ հնչեցրած հարցերի գոնե մի մասին պետք է կարողանան պատասխան տալ: Հարցն այն է, թե երկու հաշմանդամով 100 կիլո կշռող մարդուն ինչպե՞ս են կարողացել դնել մեքենայի մեջ ու տանել այն դեպքում, երբ փրկարարները 4 հոգով հազիվ կարողացան Մանուկի մարմինը հանել այդ փոսից: Ես չեմ ուզում, որ անմեղ մարդիկ մեղադրվեն:

Իրավապահները պետք է մի քիչ խորքային գործեն, որ պարզեն, թե ովքեր կարող էին հանցագործությանը մասնակից եղած լինել: Բացառվում է, որ Ռուզաննան և իր որդին կարողանային եղբորս դիակը տեղափոխել ու դնել մեքենայի մեջ»,– ասաց Մարտին Սիմոնյանը: Նա նաև նշեց, որ իր մահացած եղբայրը միշտ էլ դեմ է եղել որդու և Ալիսիկի ընկերությանը և մշտապես ասել է, որ, որպես հարսնացու՝ երբեք էլ չի ընդունելու նրան: Եվ եթե սպանվածի որդին այդքան շատ էր սիրում Ալիսիկին, ապա ինչու նրա հետ չհեռացավ ընտանիքից, հարցնում է Մարտին Սիմոնյանը: «Այսօրվա օրով եղբորս տղան՝ Նորիկը, Ալիսիկի տան համար կահույք է գնում, պատուհաններն է վերանորոգում, բա հետո՞: Էդքանից հետո բա իմ եղբորը ո՞վ հետ կբերի: Եթե այդքան տղամարդ էր, թող իրա Ալիսիկին վերցներ–գնար: Պատկերացնո՞ւմ եք, եղբորս դիակը տանը, անկողնու մեջ փաթաթած, իրենք հանգիստ խղճով ձմեռվա կոմպոտ են փակել: Նման բան ո՞նց կլինի»,– վրդովված հարց ուղղեց Մ. Սիմոնյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan