Մանվել Գրիգորյանի կարծիքով Սեյրան Օհանյանի նման մարդիկ «յադերնի նասիտելներ» են.VIDEO
ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, նդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, մասնավորապես այն դիտարկմանը, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, պատասխանեց. «Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են բոլոր տեղերը քաղաքական հայացքների համար պայքարել են, կամ ռեվոլյուցիա են ուզել անեն: Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ եղել են: Իսկ եթե ինքը էդ քաղբանտարկյալների տեղը գիտեր, մի անգամ գոնե պետք ա արտահայտվեր իր իշխանության ժամանակ: Իսկ եթե իշխանությունը թողե, եկե ասում ա… էս մի քանի օրվա մե՞ջ են դրանք եղե քաղբանտարկյալներ, թե՞ վաղուց կային: Ինքն իրա ասածներին հակասում ա»,- ասաց նա:
Մանրամասները՝տեսանյութում: