Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է գտնվում
Գեներալ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը:

Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում եւ արդեն մի քանի օր է, ինչ հետազոտություններ են անցկացվում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
